77 տարեկանում մահացել է ուրուգվահայ երաժշտագետ և կոմպոզիտոր Կորյուն Ահարոնյանը

19:52 • 10.10.17

Ուրուգվայում 77 տարեկան հասակում մահացել է հայ համայնքի նշանավոր անդամ, կոմպոզիտոր, երաժշտագետ և դասախոս Կորյուն Ահարոնյանը։ Ինչպես հաղորդում է Uypress-ը, նա կյանքից հեռացել է հոկտեմբերի 8-ին:

Ահարոնյանը ծնվել է 1940 թվականին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, որ նրա ծնողները գաղթել էին Հայոց ցեղասպանության տարիներին:

1966 թվականին մասնակցել է Մոնտեվիդեոյի Núcleo Música Nueva երաժշտական միջոցառումներ իրականացնող կազմակերպության հիմնադրման:

2009-ին դարձել է Լաուրո Այեստարանի անվան ազգային երաժշտական կենտրոնի համահիմնադիրը և պատվավոր տնօրենը:

Կորյուն Ահարոնյանի ստեղծագործությունները կատարվել են ավելի քան 30 երկրում: Նա նաև մի շարք գրքեր է հեղինակել երաժշտության, մշակույթի և ինքնորոշման մասին: 

 

 

77 տարեկանում մահացել է ուրուգվահայ երաժշտագետ և կոմպոզիտոր Կորյուն Ահարոնյանը