Աբրահամ Ռուսոն բաժանվում է ու կնոջ հետ կիսում 300 մլն ռուբլի արժողությամբ առանձնատունը (լուսանկարներ, տեսանյութ)

11:13 • 10.10.17

Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման շրջանակում պատմել է ընտանեկան ճգնաժամի՝ կնոջից բաժանվելու ու ունեցվածքը կիսելու մասին:

Ինչպես նշում է cosmo.ru-ն, Ռուսոն ու կինը՝ Մորելա Ֆրիդմանը, չեն կարողանում խաղաղ բաժանվել ու տարաձայնություններ ունեն՝ կապված ունեցվածքի բաժանման հետ: Հայտնի է, որ կինն ուզում է իրեն պահել Նյու Ջերսիում գտնվող առանձնատունը, որի արժեքը մոտ 300 մլն ռուբլի է:

Աղբյուրը հիշեցնում է, որ զույգն ամուսնացել է 2005թ.: Հարսանիքից հետո նրանք պսակադրվել են Իսրայելում: 2006թ. լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ Էմանուելան, իսկ 8 տարի անց՝ 2-րդ դուստրը՝ Ավե Մարիան:

 

 

Աբրահամ Ռուսոն բաժանվում է ու կնոջ հետ կիսում 300 մլն ռուբլի արժողությամբ առանձնատունը (լուսանկարներ, տեսանյութ)