Սիլվեստր Ստալոնեն կնկարահանի «Կրիդ. Ռոքքիի ժառանգությունը» ֆիլմի շարունակությունը

17:04 • 10.10.17

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն Instagram-ում հայտնել է, որ կնկարահանի լեգենդար «Ռոքքի» ֆիլմաշարի` 2015թ. նկարահանված «սփին-օֆ» տարբերակի շարունակությունը:

Ինչպես նշում է deadline.com-ը, նկարահանումները սկսվելու են 2018թ.: Ստալոնեն հանդես է գալու որպես ռեժիսոր ու պրոդյուսեր: Նա խոստովանել է, որ անհամբեր սպասում է նկարահանումների մեկնարկին:

Հայտնի է, որ 2 տարի առաջ նկարահանված «սփին-օֆում» («Կրիդ. Ռոքքիի ժառանգությունը») Ստալոնեն մարմնավորում էր երիտասարդ Ապոլլո Կրիդի մարզչին:

Այդ ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 173.6 մլն դոլար, մինչդեռ Ստալոնեն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի:


«Սփին-օֆ» հասկացությունը միավորում է գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց հիմնական գործող հերոսներ են դառնում այն կերպարները, որոնք որպես գործող անձ են անցնում կամ օրիգինալ ֆիլմում, կամ այլ թեմատիկ սյուժեով գրքում։

Սիլվեստր Ստալոնեն կնկարահանի «Կրիդ. Ռոքքիի ժառանգությունը» ֆիլմի շարունակությունը