Թողարկվել է «Աստղային պատերազմների» նոր էպիզոդի թրեյլերը (տեսանյութ)
Հրապարակվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի «Վերջին ջեդայները» անունը կրող ութերորդ մասի նոր թրեյլերը: Այն հրապարակվել է YouTube-ում ֆիլմաշարի պաշտոնական ալիքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պրեմիերան կկայանա 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: Գլխավոր դերերում նկարահանվել են Մարկ Հեմիլը, Դեյզի Ռիդլին, Օսկար Այզեկը և Ադամ Դրայվերը: Արքայադուստր Լեայի դերում խաղում է Քերի Ֆիշերը, որը մահացել է նկարահանումների ավարտից մի քանի ամիս անց:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում նախորդ հատվածից անմիջապես հետո:










