Օպերային երգիչ Խվորոստովսկու մահվան լուրի հեղինակը ներողություն է խնդրել կեղծ լուրի համար

12:45 • 11.10.17

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի աշխատակից Ելենա Բոդուենը, որը տեղեկություն է հրապարակել ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մահվան մասին, ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել ընթերցողներից: Այս մասին նա գրել է Facebook–ում:

«Իհարկե, շատ եմ ամաչում խոսել այս մասին, սակայն ես եմ մեղավոր Դմիտրի Խվորոստովսկու և նրա մահվան վերաբերյալ լուրի տարածման համար: Սա միայն իմ մեղքն է: Չար մարդը գրել է համացանցում, աղբյուրները հաստատել են տեղեկությունը, իսկ ես, որպես լրագրող, գրել եմ՝ կյանքում առաջին անգամ չստուգելով», - նշել է նա՝ ընդգծելով, որ չի կարելի հույս դնել չստուգված տեղեկության վրա։

Նա նաև գրել է, որ ներողություն կխնդրի երգչից և նրա կնոջից և մտադիր է հարթել իր մեղքը:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Kp.ru-ն հայտնել է Խվորոստովսկու մահվան մասին: Երգչի տնօրեն Մարկ Հիլդրյուն հերքել է այս տեղեկությունը: Նրանից բացի, տեղեկությունը մեկնաբանել է երգչի կինը:

Հայտնի է, որ Խվորոստովսկին երկու տարուց ավելի պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ: 2015 թվականի հունիսին նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել:

Օպերային երգիչ Խվորոստովսկու մահվան լուրի հեղինակը ներողություն է խնդրել կեղծ լուրի համար