Նյու Յորքի ոստիկանությունը վերսկսում է 13 տարվա վաղեմության գործի քննությունը կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ

22:00 • 12.10.17

Նյու Յորքի ոստիկանությունը մտադիր է վերանայել 2014-ին հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ հարուցված գործը: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, այս որոշումը կայացվել է նրա դեմ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների ֆոնին:

Ոստիկանությունը չի բացահայտում գործի մանրամասները, ինչպես նաև մեղադրանք առաջադրած մարդու անունը: Աղբյուրը պարզաբանում է, որ հետաքննության ընթացքում իրավապահ մարմինները կփորձեն պարզել, թե արդյոք 2004-ի սեռական բնույթի բռնութուն է կատարվել Վայնշտեյնի կողմից:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ The New York Times  պարբերականը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ մի շարք դերասանուհիներ Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Ավելի ուշ նման մեղադրանք էին ներկայացրել նաև Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն:

Նյու Յորքի ոստիկանությունը վերսկսում է 13 տարվա վաղեմության գործի քննությունը կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ