Հարավկորեացիները շարունակում են քննադատել «Gangnam Style» հիթին նվիրված հուշարձանը (լուսանկարներ)
Հարավային Կորեայում շարունակում են քննադատել հանրահայտ «Gangnam Style» հիթին նվիրված հուշարձանը, որը տեղադրված է մայրաքաղաք Սեուլի հեղինակավոր թաղամասերից մեկում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հուշարձանն իրենից ներկայացնում է իրար վրա գցված 2 ձեռք: Հետաքրքրական է, որ այն չեն հավանել ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև հենց հիթի կատարողը՝ երգիչ PSY-ն:
Շատերը հուշարձանը համարում են չափազանց տգեղ ու անհիմն թանկ: Հայտնի է, որ դրա ստեղծման վրա ծախսվել է 400 մլն վոն:
Հավելենք, որ «Gangnam Style» հիթը, որը ներկայացվել է 2012թ., 5 տարում դիտել է 2.9 մլրդ մարդ: Տևական ժամանակ տեսահոլովակն ամենահայտնին էր համարվում YouTube-ում:











