Մահացած է հայտնաբերվել վրացական կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը

12:07 • 12.10.17

Թբիլիսիում իր բնակարանում մահացած է հայտնաբերվել վրաց դերասանուհի Լիկա Քավժարաձեն: Այդ մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:


Դերասանուհին մի քանի օրից կդառնար 58 տարեկան: Նախնական տեղեկություններով՝ մահը բնական է եղել, բայց հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:


Քավժարաձեն ծնվել է Թբիլիսիում 1959 թվականի հոկտեմբերի 26-ին: 1973 թվականին նա ավարտել է Սարաջիշվիլիի անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիան:


Դերասանական կարիերան սկսել է 1972 թվականին: Այդ ժամանակ նրան հրավիրել են աշխատանքի «Քարթուլի պիլմի» («Վրացական կինո») կինոստուդիա: Դերասանուհուն ճանաչում է բերել ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի «Ցանկությունների ծառը» ֆիլմը: Նա նկարահանվել է մոտ 20 ֆիլմում, այդ թվում՝ «Ընտանիքը», «Թիթեռ» և այլ ֆիլմերում:


Լիկա Քավժարաձեն համարվում է վրացական կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը:

 

Похожее изображение

Картинки по запросу Лика Кавжарадзе

Похожее изображение

 

Մահացած է հայտնաբերվել վրացական կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը