Նոր հավելվածը ճանաչում է արվեստի գործերն ու ասում՝ ով է հեղինակը

08:40 • 12.10.17

Բրիտանացի մասնագետները ստեղծել են նոր հավելված, որն իր գործառույթներով նման է երաժշտական ստեղծագործությունները ճանաչող հանրահայտ Shazam հավելվածին:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, հավելվածը ստացել է Smartify անվանումն ու միանգամայն անվճար է ներբեռնման համար:

Հավելվածն աշխատում է հետևյալ կերպ. ակտիվացրեք Smartify-ն, միացրեք սմարթֆոնի ֆոտոխցիկն ու այն պահեք այն արվեստի գործ վրա, որի մասին ցանկանում եք տեղեկություն իմանալ: Հավելվածը պատկերը համեմատում է  իր մեջ պահվող տվյալների հետ ու ասում, թե դա ինչ ստեղծագործություն է, ինչպես է կոչվում և ով է հեղինակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հավելվածն արդեն օգտագործվում է աշխարհի 30 խոշորագույն պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում՝ նաև Լոնդոնի ազգային պատկերասրահում:

 

Նոր հավելվածը ճանաչում է արվեստի գործերն ու ասում՝ ով է հեղինակը