Հրապարակվել է Linkin Park-ի մենակատարի մասնակցությամբ տեսանյութ, որը նկարահանվել է երգչի մահից օրեր առաջ (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է ամերիկյան Linkin Park ռոք խմբի մենակատար Չեսթեր Բենինգտոնի մասնակցությամբ Carpool Karaoke հեռուստաշոուի թողարկումը, որը նկարահանվել է երգչի մահից վեց օր առաջ։ Կադրերը հայտնվել են ռոք խմբի ֆեյսբուքյան էջում։
Շոուի թողարկումը հրապարակվել է Բենինգտոնի ընտանիքի և ռոք խմբի անդամների թույլտվությամբ։
Տեսանյութում երաժիշտը կատակում է, խոսում իր երեխաների մասին, ինչպես նաև փորձում շոուի հաղորդավար Քեն Ջոնգին էքստրեմալ վոկալ սովորեցնել։
Երաժիշտը կատարել է Numb, In The End և Talking To Myself երգերը։ Հնչել են նաև այլ հայտնի խմբերի երգեր։
2017 թվականի հուլիսին Linkin Park-ի մենակատարին մահացած են հայտնաբերել Կալիֆորնիայում գտնվող իր տանը։ Փորձաքննությունը հաստատել է, որ մահվան պատճառ է դարձել ինքնասպանությունը։










