Despacito երգի տեսահոլովակը դիտումների ռեկորդ է սահմանել YouTube-ում
Հանրահայտ Despacito հիթի տեսահոլովակը դիտումների քանակով ռեկորդ է սահմանել YouTube-ում: Այն դարձել է կայքի պատմության մեջ առաջին տեսահոլովակը, որը հավաքել է 4 մլրդ-ից ավելի դիտում (4.012.427.471):
Այս կապակցությամբ երգի կատարողներից մեկը՝ պուերտոռիկացի Լուիս Ֆոնսին, Instagram-ում գրել է, որ այժմ այս նվաճումը տոնելու փոխարեն իրենք կենտրոնացած են փոթորիկների հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերված Պուերտո Ռիկոյի վերականգնման աշխատանքների վրա:
Ֆոնսին հիշեցրել է, որ Պուերտո Ռիկոն այն վայրն է, որտեղ Despacito հիթի համար նկարահանվել է տեսահոլովակը:
Բացի այդ, երգիչը դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով մասնակցել բարեգործական ակցիաներին:
Հիշեցնենք, որ անցած ամիս Պուերտո Ռիկոյով են անցել հզորության 4-րդ և 5-րդ մակարդակն ունեցող «Հարվի» ու «Մարիա» փոթորիկները: Դրանք կղզում դարձել են 43 մարդու մահվան պատճառ: Տարերային աղետները Պուերտո Ռիկոյին հարյուրավոր միլիարդ դոլարների վնաս են պատճառել:










