Ինչպիսին է Ջենիֆեր Լոպեսի՝ 27 մլն դոլարով վաճառքի հանված պենտհաուսը (լուսանկարներ)
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա սիրելին՝ բեսյբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, որոշել են հարաբերություններից կես տարի անց միասին ապրել։ Սիրելիի հետ համատեղ կյանքը երգչուհին ցանկանում է սկսել նոր բնակարանում, այդ իսկ պատճառով որոշել է 27 մլն դոլարով վաճառել Նյու Յորքում գտնվող իր պենտհաուսը, գրում է tatler.ru-ն։
Երկհարկանի բնակարանը գտնվում է Մանհեթենի The Whitman շենքում։ Ընդհանուր 608 քմ տարածքով բնակարանում կա 4 ննջասենյակ, 6 լոգարան, ընդարձակ խոհանոց և ճաշասենյակ, հյուրասենյակ, որից թափանցիկ դռների շնորհիվ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Madison Square Park։
Տունը կառուցվել է 1924 թվականին, այն համարվում է էլիտար, իսկ այնտեղ անշարժ գույքի գները սկսվում են 10 մլն դոլարից։ Նախկինում The Whitman շենքում ապրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին, ինչպես նաև շատ հայտնի գործարարներ։
Այս գեղեցիկ բնակարանը երգչուհին գնել էր 3 տարի առաջ, 20 մլն դոլարով։

















