Չինական թանգարանը քննադատվել է՝ նույնանման դեմքի արտահայտությամբ կենդանիների ու աֆրիկացիների լուսանկարների պատճառով (տեսանյութ)

11:51 • 14.10.17

Չինաստանի թանգարաններից մեկը ռասիզմի մեղադրանքներից հետո ստիպված է եղել փակել լուսանկարչական ցուցահանդեսը, որում ներկայացված լուսանկարներում միասին՝ կողք կողքի պատկերված են վայրի աֆրիկյան կենդանիներն ու սևամորթ մարդիկ, գրում է theguardian.com-ը։


Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում գտնվող թանգարանի «Սա Աֆրիկան է» բաժնում ներկայացվել են սևամորթ մարդկանց ու կենդանիների լուսանկարներ՝ դեմքի նույնանման արտահայտությամբ։


Օրինակ՝ նկարներից մեկում պատկերվել են սևամորթ տղա և շիմպանզե՝ բերանը լայն բացած վիճակում։


Ինչպես հայտնել են ցուցադրության համադրողները, լուսանկարիչ Յույ Հայփինի ցուցադրությունը փակվել է աֆրիկացիների, ինչպես նաև Չինաստանում բնակվող աֆրիկացի ուսանողների բողոքներից հետո։

 

Չինական թանգարանը քննադատվել է՝ նույնանման դեմքի արտահայտությամբ կենդանիների ու աֆրիկացիների լուսանկարների պատճառով (տեսանյութ)