Դենիել Քրեյգը ցանկանում է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում կրկին նկարահանվել Բելուչիի հետ (լուսանկարներ)
Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը պատրաստվում է կրկին մարմնավորել հայտնի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդին, ցանկանում է, որ նոր ֆիլմում իր խաղընկերուհին նորից Մոնիկա Բելուչին լինի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հայտնի է, որ Քրեյգն ու 53-ամյա Բելուչին միասին են նկարահանվել Բոնդի մասին կինոպատման վերջին՝ 24-րդ մասում, որը կոչվում է «Spectre»:
Դրանում Բելուչին մարմնավորել էր Լուչիա Սկիարա անունով այրուն, որը կինոպատման պատմության մեջ Բոնդի ամենատարեց ընկերուհին է: Քրեյգին մոտ աղբյուրների պնդմամբ՝ դերասանը շատ է ցանկանում նորից Բելուչիի հետ նկարահանվել:
Հայտնի է, որ նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է 2019թ. նոյեմբերին: Դա կլինի Դենիել Քրեյգի մասնակցությամբ «բոնդիանայի» 5-րդ ֆիլմը:
















