«Գահերի խաղը» սերիալի աստղը նշանադրվել է

14:45 • 16.10.17

Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թերները, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալից Սանսայի դերով, նշանադրվել է ամերիկացի փոփ երգիչ Ջո Ջոնասի հետ: Դա հայտնի է դարձել երեկ երեկոյան՝ Instagram-ում նրա հրապարակման շնորհիվ:


Հայտնի սերիալի 21-ամյա աստղը լուսանկար է հրապարակել, որում նրա ձեռքը երգչի ձեռքի վրա է: Դերասանուհու մատնեմատին կարելի է տեսնել մատանի:


«Ես ասացի «այո»,- նման գրություն է ուղեկցում լուսանկարը:


28-ամյա Ջո Ջոնասը, որն անցյալում Jonas Brothers խմբի անդամ էր, իսկ այժմ հանդես է գալիս DNCE խմբում, Instagram-ում հրապարակել է նմանատիպ լուսանկար՝ հավելելով. «Նա ասաց «այո»:


Հայտնի է, որ երիտասարդները սկսել են հանդիպել 2016 թվականին:

 

 

«Գահերի խաղը» սերիալի աստղը նշանադրվել է