Ալիսիա Վիկանդերն ու Մայքլ Ֆասբենդերը գաղտնի ամուսնացել են. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Պապարացիներն իսպանական Իբիցա կղզում լուսանկարել են դերասաններ Ալիսիա Վիկանդերին ու Մայքլ Ֆասբենդերին, որոնք մտադիր են ամուսնանալ հենց այնտեղ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, որ զույգն արդեն ամուսնական մատանիներ է կրում, ուստի՝ չի բացառվում, որ նրանք կարող են արդեն իսկ գաղտնի ամուսնացած լինել:
Հայտնի է, որ 40-ամյա Ֆասբենդերն ու 29-ամյա օսկարակիր դերասանուհին հանդիպում են արդեն 3 տարի: Իբիցայում նրանք շրջապատված են եղել միայն ամենամտերիմ ու հարազատ մարդկանցով: Զույգը չափազանց երջանիկ տեսք է ունեցել, ինչը ևս հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք օրինականացրել են հարաբերությունները:
Ավելի վաղ զույգին մոտ աղբյուրը պատմել էր, որ շվեդուհի Վիկանդերն ու Ֆասբենդերն իրենց մտերիմներին հրավիրել են Իբիցա, որպեսզի նրանք ներկա գտնվեն պսակադրությանը:






















