Երիտասարդական նվագախումբը շատ լավ կատարեց գործը, շատ ոգևորված եմ. Սերժ Թանկյանը մասնակցեց իր հեղինակած սիմֆոնիայի փորձին (տեսանյութ)
Երևանում է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
Հոկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական նվագախումբը կատարելու է Սերժ Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան, որի փորձը լսելու համար էլ Սերժ Թանկյանն այսօր այցելել էր նվագախումբ:
«Նվագախումբը շատ լավ կատարեց գործը, շատ ոգևորված եմ, որ լսելու եմ այն»,- լրագրողների հետ զրույցում փորձից հետո ասաց Սերժ Թանկյանը:
Նա չպատասխանեց մնացած այլ հարցերին՝ նշելով, որ մամուլի ասուլիսի համար չի, եկել է նվագախումբ, բայց ասաց, որ ուրախ է լրագրողներին տեսնել այնտեղ:
Հարցին՝ վերջին անգամ 6 ամիս առաջ է եղել Հայաստանում, արդյոք արդարության զգացում հիմա ունի՞, Թանկյանը հրաժարվեց պատասխանել:










