Forbes-ն անվանել է 2017թ. Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերին (լուսանկարներ)

15:45 • 17.10.17

Հեղինակավոր Forbes հանդեսն անվանել է 2017թ. Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերին, որոնց շարքում առաջատարը գրող, Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգն է:Forbes-ի հաշվարկների համաձայն՝ անցած 12 ամսում նա 95 մլն դոլար է վաստակել:

Երկրորդ հորիզոնականում է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 93 մլն դոլար ցուցանիշով:

Այնուհետև կրկին բրիտանացիներն են՝ Coldplay խումբն ու երգչուհի Ադելը, որոնք 12 ամսում վաստակել են 88 և, համապատասխանաբար, 69 մլն դոլար:

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը եզրափակում է լավագույն հնգյակը՝ 64 մլն դոլարով:

Առաջին տասնյակում են ներառվել նաև երաժիշտներ Էլթոն Ջոնը, Փոլ Մաքքարթնին ու շեֆ-խոհարար Գորդոն Ռամզին:

Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում ներառվել է 20 աստղ, որոնք միասին անցած 12 ամսում վաստակել են 1.06 մլրդ դոլար: Հայտնի է, որ 20 հոգուց 12-ը ներկայացնում են Մեծ Բրիտանիան, մյուսները՝ Գերմանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Իսպանիան, Շվեդիան ու Շվեյցարիան:

Նշվում է, որ 20 հոգանոց վարկանշային աղյուսակում կա ընդամենը 2 կին:

 

Ջոան Ռոուլինգ

 

Картинки по запросу joan rowling

 

Կրիշտիանու Ռոնալդու

 

Картинки по запросу CR7

 

Coldplay

Картинки по запросу Coldplay

 

Ադել

 

Картинки по запросу ADELE

 

Ռոջեր Ֆեդերեր

Картинки по запросу ROGER FEDERER