Սինգապուրում 17-ամյա աղջիկն ուշագրավ պատկերներ է ստեղծում սուրճի փրփուրից (լուսանկարներ)

14:26 • 17.10.17

Սինգապուրի 17-ամյա բնակչուհի Դաֆնա Թանը, որը հայտնի է Periperipeng ծածկանվամբ, ուշագրավ պատկերներ է ստեղծում սուրճի փրփուրից՝ արվեստի գործի վերածելով սուրճի ցանկացած բաժակ:

Bored Panda-ն գրում է, որ աղջիկը սկսել է սուրճով փորձարկումներ անել մեկ տարի առաջ, և նրա կենսուրախ 3D պատկերներն արդեն վայելում են համացանցի օգտատերերի և Սինգապուրում սուրճի փառատոնի կազմակերպիչների հիացմունքը:

«Դպրոցում ուշադրությունս մի նախագիծ գրավեց, որի շրջանակում կարելի էր սեմինարներ այցելել և սովորել գնահատել սուրճը: Ես փորձարկումներ արեցի ֆրենչ պրեսով, երբ պատահաբար բաժակում փրփուրով կայուն «քանդակներ» ստեղծելու միջոց հայտնաբերեցի», - պատմել է աղջիկը:

Դաֆնայի խոսքով՝ սուրճի փրփուրից մի պատկեր ստեղծելու համար իրեն պահանջվում է 10-20 րոպե:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սինգապուրում 17-ամյա աղջիկն ուշագրավ պատկերներ է ստեղծում սուրճի փրփուրից (լուսանկարներ)