Օլեգ Գազմանովին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել (տեսանյութ)
Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Օլեգ Գազմանովը տեղեկացրել է, որ Պերմ գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել իրեն տեղափոխող մեքենան:
Ինչպես նշում է ria.ru-ն, մեքենան վնասվել է ճանապարհին եղած փոսերի պատճառով:
Գազմանովն այս մասին գրել է Instagram-ի իր էջում, ինչպես նաև համապատասխան տեսանյութ հրապարակել:
«Ուսոլսկի շրջան, Պերմի երկրամաս, հենց նոր այստեղ վթարի ենթարկվեցինք: Ճանապարհին միանգամից 2 փոս կա, որոնցից մեկից դուրս է ցցված արմատուրան, 2 անիվ ծակվել է: Բոլորդ զգույշ գնացեք»,-գրել է երգիչը:
Հայտնի է, որ Գազմանովն ուղևորվում էր Պերմ քաղաք, որտեղ վաղը պետք է համերգ ունենա:










