Շերը կնկարահանվի «Մամա միա» ֆիլմ-մյուզիքլի 2-րդ մասում

17:20 • 17.10.17

Ամերիկահայ հայտնի երգչուհի, դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) կնկարահանվի «Մամա միա» երաժշտական կինոնկարի շարունակությունում:

Ինչպես նշում է The Independent-ը, 71-ամյա աստղն այս մասին գրել է Twitter-ում: Աղբյուրը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ դեր է կատարելու օսկարակիր Շերը:

Հայտնի է, որ նոր ֆիլմում (Mamma Mia: Here We Go Again!) կնկարահանվեն 2008թ. մեծ էկրան բարձրացած ֆիլմի աստղերը՝ այդ թվում նաև Մերիլ Սթրիփն ու Փիրս Բրոսնանը:

Աղբյուրը հավելում է, որ «Մամա միա»-ն բոլոր ժամանակների ամենաշահութաբեր երաժշտական ֆիլմն է, որը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 600 մլն դոլար:

Դրա 2-րդ մասի պրեմիերան կկայանա 2018թ. ամռանը:

 

 

 

Շերը կնկարահանվի «Մամա միա» ֆիլմ-մյուզիքլի 2-րդ մասում