Էդ Շիրանը վնասվածքի պատճառով մի շարք համերգներ է չեղարկել

15:33 • 18.10.17

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը մի քանի համերգ է չեղարկել, ինչի պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքն է: Այս մասին հայտնում է NME-ն:

Հայտնի է, որ հոկտեմբերի 16-ին ավտոմեքենան վթարի է ենթարկել Շիրանին, որը հեծանիվ է վարելիս եղել: Նա հոսպիտալացվել է: Երգիչը կոտրել է ձեռքը։

Նշվում է, որ 26-ամյա դերասանը պետք է հոկտեմբերի 22-ին շրջագայություն սկսի Ասիայում, սակայն ստիպված է եղել 5 համերգ չեղարկել՝ շոուներ Թայբեյում, Օսակայում, Սեուլում, Տոկիոյում և Հոնգկոնգում:

Շիրանի խոսքով՝ ավելի ուշ որոշում կկայացվի հետագա ամսաթվերի մասին, «ամեն ինչ կախված է վերականգնման գործընթացից»:

Էդ Շիրանը վնասվածքի պատճառով մի շարք համերգներ է չեղարկել