Ջեքսոնից մինչև Էյնշտեյն. Forbes-ը հրապարակել է մահանալուց հետո ամենաշատ գումար վաստակած հայտնիների ցանկը (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է մահանալուց հետո ամենաշատ գումար վաստակած հայտնիների վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է «փոփի արքա» Մայքլ Ջեքսոնը:
2009թ. կյանքից հեռացած երգիչն արդեն 5-րդ տարին անընդմեջ գլխավորում է աղյուսակը: Հայտնի է, որ մեկ տարվա ընթացքում հանգուցյալ աստղը վաստակել է 75 մլն դոլար: Forbes-ի փոխանցմամբ՝ Ջեքսոնի եկամտի աճին առավելապես նպաստել են «Las Vegas Cirque du Soleil», «Michael Jackson One շոուները», EMI ընկերությունում ունեցած բաժնեմասն ու «Scream» հիթերով նոր ալբոմի թողարկումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ լավագույն 5-յակում են ներառվել գոլֆ խաղացող Առնոլդ Փալմերը (40 մլն), անիմատոր Չարլզ Շուլցը (38 մլն), երաժիշտներ Էլվիս Փրեսլին (35 մլն) ու Բոբ Մառլին (23 մլն):
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Forbes-ի վարկանշային աղյուսակը.
Մայքլ Ջեքսոն, 75 մլն դոլար

Առնոլդ Փալմեր, 40 մլն դոլար

Չարլզ Շուլց, 23 մլն դոլար

Էլվիս Փրեսլի, 35 մլն դոլար

Բոբ Մառլի, 23 մլն դոլար

Թոմ Փեթի, 20 մլն դոլար

Փրինս, 18 մլն դոլար

Թեոդոր Սուս, 16 մլն դոլար
Ջոն Լենոն, 12 մլն դոլար

Ալբերտ Էյնշտեյն, 10 մլն դոլար

Դևիդ Բոուի, 9.5 մլն դոլար

Էլիզբեթ Թեյլոր, 8 մլն դոլար

Բեթի Փեյջ, 7.5 մլն դոլար











