Հանրահայտ անձինք Էնի Լեյբովիցի ֆոտոօբյեկտիվում (լուսանկարներ)
Այսօր Էնի Լեյբովիցի ծննդյան օրն է. սիրված լուսանկարիչը դարձել է 68 տարեկան:
Լեյբովիցը ծնվել է ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Ուոթերբերի քաղաքում՝ ռազմաօդային ուժերի սպայի ընտանիքում, և ընտանիքը շատ հաճախ փոխել է բնակության վայրը` հոր աշխատանքի պատճառով:
Էնին իր առաջին կադրերն արել է Ֆիլիպիններում, որտեղ նրա հորը տեղավորել են Վիետնամի պատերազմի ժամանակ: Ավելի ուշ նա սովորել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում: 1970 թվականից նա աշխատել է որպես լուսանկարիչ Rolling Stone ամսագրում, իսկ 1983-ից սկսել է համագործակցել Vanity Fair ամսագրի հետ, որի համար աստղերի դիմանկարների ֆոտոշարք է արել:
Big Picture-ը հրապարակել է Լեյբովիցի մի քանի աշխատանք, որոնցում պատկերված են հայտնի աստղեր.
Մերիլ Սթրիփ, 1981 թ.

Առնոլդ Շվարցենեգեր, 1975 թ.

Մայքլ Ջեքսոն

Լեոնարդո Դի Կապրիո

Անջելինա Ջոլին որդու՝ Մեդոքսի հետ

Քեյթ Բլանշետ, 2004 թ.

Մայլի Սայրուս, 2008 թ.

Պենելոպա Կրուս և Վուդի Ալեն, 2009 թ.

Ռիհանա, 2011 թ.

Բարաք և Միշել Օբամաներ, 2013 թ.











