Լեդի Գագան նշանադրվել է. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Լեդի Գագան նշանադրվել է ընկերոջ՝ Կրիստիան Կարինոյի հետ, հայտնում է US Weekly-ն՝ հիշեցնելով, որ զույգը հարաբերությունները հանրայնացրել է հունվարից:
Նշվում է նաև, որ «Գրեմմի»-ի 31-ամյա մրցանակակիրն ու Creative Artists Agency ընկերության 48-ամյա աշխատակիցը նշանադրվել են դեռևս ամռանը: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդը երգչուհու հետ նշանադրվելու համար թույլտվություն է խնդրել նրա հորից:
Մոտալուտ հարսանիքի մասին դեռևս տեղեկություն չկա, քանի որ այժմ երգչուհին զբաղված է առողջական վիճակը բարելավելու հարցով: Սեպտեմբերին նա չեղարկել էր համաշխարհային շրջագայությունը՝ մեջքի հատվածում ուժեղ ցավերի պատճառով:













