Առեղծվածային Տրանսիլվանիայի բնությունը՝ ռումինացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)

09:08 • 04.11.17

Ռումինիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տրանսիլվանիա պատմական շրջանը շատերին հայտնի է որպես Վալախիայի իշխան Վլադ Ցեպեշի (Դրակուլայի) ծննդավայր: Վերջինս դարձել է իռլանդացի գրող Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի գլխավոր կերպարի նախատիպը:

Զարմանալի չէ, որ Տրանսիլվանիայի պատմությունը և բնությունը հետաքրքրել և ձգել են բազմաթիվ զբոսաշրջիկների, այդ թվում՝ գրողների, նկարիչների և լուսանկարիչների:

Այսպես, Ռումինիայի Տիմիշոարա քաղաքի բնակիչ Ալեքս Ռոբչուկը ճանապարհորդել է առեղծվածային պատմական շրջանում և ֆոտոշարքի միջոցով ներկայացրել դրա հեքիաթային բնապատկերները:

«Անցած տարի սկսեցի իմ ճանապարհորդությունը, որի ժամանակ մի նպատակ ունեի՝ օգտագործել իմ լուսանկարչական տաղանդը՝ վաղուց անցած ժամանակների կախարդությունը մինչ օրս պահպանած երկիրը ցույց տալու համար: Տրանսիլվանիան հարուստ է առասպելներով և լեգենդներով, և այստեղ պահպանվել է Եվրոպայի բնության հրաշագեղ վայրիությունը», - ասել է լուսանկարիչը:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարչի աշխատանքները, որոնք տեղ են գտել Bored Panda կայքում.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առեղծվածային Տրանսիլվանիայի բնությունը՝ ռումինացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)