Գիտնականներն ուսումնասիրել են Շոպենի սիրտն ու պարզել կոմպոզիտորի մահվան իրական պատճառը

13:12 • 05.11.17

Գիտնականներն ուսումնասիրել են լեհ մեծ կոմպոզիտոր և դաշնակահար Ֆրեդերիկ Շոպենի՝ կոնյակի լուծույթի մեջ պահվող սիրտը, ինչի արդյունքում պարզել են նրա մահվան իրական պատճառը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Շոպենը մահու չափ վախեցել է, որ իրեն կարող են ողջ թաղել, ուստի՝ մահամերձ ժամանակ խնդրել է քույրերից մեկին՝ Լյուդվիգային, որպեսզի, իրեն սկզբում դիահերձեն, հետո նոր հուղարկավորեն:

Երեսունիննամյա կոմպոզիտորի մահից հետո նրան դիահերձել են, մինչդեռ նրա սիրտը հեռացվել է, դրվել կոնյակով լուծույթի մեջ ու տեղափոխվել Լեհաստան՝ Վրաշավայի Սուրբ խաչ եկեղեցի:

Այժմ գիտնականներն ուսումնասիրել են սիրտը ու պարզել, որ Շոպենը մահացել է ոչ թե տուբերկուլյոզից, այլ դրա հետևանքով առաջացած պերիկարդիտից (սրտակրանքի բորբոքում՝ սրտի արտաքին թաղանթի, հիմնականում ընդերային թերթիկի, բորբոքում):

Շոպենը մահացել է 1849թ. հոկտեմբերին՝ Փարիզում, որտեղ էլ հուղարկավորվել է Մարսել Պրուստի, Օսկար Ուայլդի ու Ջիմ Մորիսոնի հետ նույն գերազմանատանը:

 

 

Գիտնականներն ուսումնասիրել են Շոպենի սիրտն ու պարզել կոմպոզիտորի մահվան իրական պատճառը