Քադիրովը հայտնել է, թե ով է հաղթել Պուտինին նվիրված բանաստեղծությունների մրցույթում (տեսանյութ)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատմել է, թե ով է հաղթել Պուտինին նվիրված բանաստեղծությունների իր սահմանած մրցույթում և դարձել iPhone X-ի շահողը:
Ինչպես հաղորդում է NTV-ն, մրցույթում հաղթող է ճանաչվել Չեչնիան ներկայացնող երրորդ դասարանի աշակերտուհին: Այս մասին Instagram-ի իր էջում հաղորդել է Քադիրովը՝ կից տեսանյութ հրապարկելով, թե ինչպես է կատարվել ընտրությունը:
Քադիրովի խոսքով՝ մեկ օրում մրցույթին ավելի քան 3000 բանաստեղծություն է ուղարկվել:
Հիշեցնենք, որ Չեչնիայի ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված բանաստեղծությունների մրցույթ էր հայտարարել նախօրեին և հաղթողին խոստացել էր iPhone X նվիրել:










