Ինչու արքայազն Ուիլյամն ամուսնական մատանի չի կրում
Մեծ Բրիտանիայի դքսուհի Քեյթ Միդլթոնին մշտապես կարելի է նկատել 18 կարատանոց ոսկուց պատրաստված ամուսնական մատանիով, մինչդեռ նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի մատին մատանի չի լինում:
Այս մասին գրում է Rd.com-ը՝ մեկնաբանելով, թե ինչու արքայազնն ամուսնական մատանի չի կրում և թե ինչ է դա խորհրդանշում. արքայազնի մատնեմատին մատանու բացակայությունը ոչինչ չի նշանակում, քանի որ դա ընդունված երևույթ է թագավորական ընտանիքում:
Դեռևս մինչև նրանց ամուսնությունը պալատական պաշտոնյաները հայտարարել էին, որ Ուիլյամը մատանի չի կրելու և դքսուհին իրականում երբևէ մատանի չի դրել նրա մատին անգամ պսակադրության ժամանակ:
Ինչպես նշվում է, մատանի չկրելն արքայազն Ուիլյամի անհատական նախընտրությունն է: Նա որոշել է որևէ զարդ չկրել, այդ թվում և մատանին: Նա արքայական ընտանիքի առաջին ներկայացուցիչը չէ, որը նման որոշում է կայացրել:
Նրա պապը՝ արքայազն Ֆիլիպը նույնպես երբեք ամուսնական մատանի չի կրել, թեև 70 տարի ամուսնացած է թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ:










