Անզուգական Անջելինա Ջոլին՝ Hollywood Film Awards մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)
Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին անցած կիրակի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում մասնակցել է Hollywood Film Awards մրցանակաբաշխությանը՝ կարմիր գորգին ներկայանալով իրեն բնորոշ գեղեցկությամբ ու գրավչությամբ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 42-ամյա դերասանուհին, որը հատուկ այդ առիթի համար ընտրել էր արծաթագույն երկարափեշ զգեստ, եղել է բոլորի ուշադրության կենտրոնում:
Պարբերականը նկատում է, որ Ջոլիի տեսքն այնքան անթերի է եղել, որ նա ևս մեկ անգամ ապացուցել է, որ շարունակում է հոլիվուդյան թիվ մեկ գեղեցկուհին մնալ:
Ինչ վերաբերում է բուն արարողությանը, ապա Ջոլին պատվո մրցանակի է արժանացել «Սկզբում նրանք սպանեցին հորս» ֆիլմի համար:




















