Չակ Նորիսը հեռացել է կինոյից` մահացու հիվանդ կնոջ կողքին լինելու համար
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Չակ Նորիսը դադարել է կինոյում նկարահանվելուց և ԶԼՄ-ների տեսադաշտից անետացել է, որպեսզի պայքարի մահացող կնոջ կյանքի համար:
«Ես թողել եմ կարիերաս, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանամ Ջեննայի վրա: Այժմ իմ ամբողջ կյանքը նվիրված է նրան, որպեսզի նա հնարավորինս երկար ապրի: Հավատում եմ, որ այս զոհաբերությունն արդարացված է», - 77-ամյա դերասանին մեջբերում է Daily Mail-ը:
Տարիներ առաջ 54-ամյա Ջեննան ստիպված է եղել մեկ շաբաթում երեք անգամ ՄՌՏ հետազոտություն անցնել ռևմատոիդ արթրիդի բուժման ընթացքում: Նրան ծանր մետաղներով հագեցած միջոցներ էին ներարկել, որի պատճառով առաջին իսկ հետազոտությունից հետո նրա մոտ բարձր ջերմություն է գրանցվել: Եվ այդ օրվանից Ջեննան պարբերաբար հիվանդանոց է տեղափոխվում ոսկորների ուժեղ ցավերով և թուլությամբ:
«Հինգ ամսվա ընթացքում ինձ կաթոիլային են միացրել ծանր մետաղներն օրգանիզմից դուրս բերելու համար: Ինձ բուժքույրերի շուրջօրյա օգնություն էր պետք: Չակն այդ ողջ ընթացքում քնել է կողքիս և երբեք չի հեռացել հիվանդանոցից», - ասել է Ջեննան:










