Դեր Զորում ազատագրված Հայոց ցեղասպանության հուշահամալիր եկեղեցին` երկու տարվա շրջափակումից հետո (լուսանկարներ)
Դեր Զորում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր-եկեղեցին երկու տարվա շրջափակումից հետո ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ճիրաններից:
Ինչպես գրում է Prensa Centro Armenio կայքը, սիրիական պարբերականի հրապարակած լուսանկարները պատկերում են, թե որքան վնաս է հասցվել եկեղեցուն իսլամիստների գործողությունների հետևանքով:
Սիրիայի կառավարությունը դեռևս հուշարձանի վերականգնման նախագիծ չի ներկայացրել: Հավանաբար, այն կվերականգնվի Դեր Զորի վերականգնման աշխատանքների շրջանակներում:
Հիշեցնենք, որ Դեր Զորն իսլամիստների վերահսկողությունից ազատագրվել է նոյեմբերի 3-ին, որի հետո ռուս մասնագետներն սկսել են ականազերծման աշխատանքներ իրականացնել քաղաքում:











