Ջիգարխանյանը մտադիր է դատարանով ամուսնալուծվել իրենից 44 տարով փոքր կնոջից

17:09 • 07.11.17

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը որոշել է դատարանի միջոցով ամուսնալուծվել իրենից 44 տարով փոքր կնոջից՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից:

Ինչպես նշում է life.ru-ն, 82-ամյա դերասանն արդեն ներկայացրել է համապատասխան դիմումը, ինչի մասին տեղեկացրել է Մոսկվայի Կունցևոյի շրջանային դատարանի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար:

Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:

Ջիգարխանյանը մտադիր է դատարանով ամուսնալուծվել իրենից 44 տարով փոքր կնոջից