Ռեփեր Փաֆ Դեդին փոխել է բեմական անունը՝ դառնալով Love

15:23 • 07.11.17

Հայտնի ռեփեր Փաֆ Դեդին, որը հեղինակավոր Forbes հանդեսի կողմից ճանաչվել էր ամենաբարձր վարձատրվող հիփ-հոփ կատարողը, հայտարարել է, որ այսուհետ հանդես է գալիս Love կեղծանվան ներքո:

Ինչպես նշում է The Guardian-ը, ռեփերը, ում իրական անունը Շոն Քոմբս է, 2001թ. սկսած հանդես էր գալիս Փի Դեդի կեղծանվան ներքո, իսկ 2014թ. հայտարարել է, որ ինքն այսուհետ Փաֆ Դեդին է: Այժմ ռեփերը 3-րդ անգամ է փոխել բեմական կեղծանունը՝ դառնալով Love:

«Ես կրկին փոխել եմ անունս, առաջվանը չեմ: Նոր անունս Love է կամ Love Brother: Եթե ինչ-որ մեկն այսուհետ ինձ Փաֆի, Դեդի, Փաֆ Դեդի կամ որևէ այլ անունով դիմի, ես չեմ արձագանքի»,-Twitter-ում գրել է ռեփերը:

Հավելենք, որ Forbes-ի տվյալներով՝ ռեփերը մեկ տարում 130 մլն դոլար է վաստակել:

Ռեփեր Փաֆ Դեդին փոխել է բեմական անունը՝ դառնալով Love