«Էմմի»-ի կազմակերպիչներն ընդմիշտ հեռացրել են Հարվի Վայնշտեյնին հեռուստաակադեմիայից

12:47 • 07.11.17

Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիան, որը շնորհում է «Էմմի» մրցանակը, իր շարքերից ընդմիշտ հեռացրել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն:

Ինչպես հայտնել են կազմակերպության ներկայացուցիչները, իրենք աջակցում են բոլորին, ովքեր դեմ են արտահայտվում ցանկացած ճնշման, և նրանց, ում վրա ազդել է նման իրավիճակը:

Ակադեմիայում նաև նշել են, որ շարունակում են ուսումնասիրել իրենց ներքին վարքականոնները:

Հիշեցնենք, որ վերջերս մի շարք դերասանուհիներ մեղադրել են հայտնի ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների համար: Նրա կին Ջորջինա Չեփմենը հայտնել է, որ որոշել է հեռանալ նրանից, իսկ Weinstein Company կինոընկերության տնօրենների խորհուրդը աշխատանքից հեռացրել է Վայնշտեյնին, որը և հանդիսանում է ընկերության հիմանդիրը:

«Էմմի»-ի կազմակերպիչներն ընդմիշտ հեռացրել են Հարվի Վայնշտեյնին հեռուստաակադեմիայից