Ճապոնացին հիպերռեալիստական պատկերներ է ստեղծում մատիտներով (լուսանկարներ)
Երբեմն մարդիկ արվեստի գործեր են ստեղծում՝ օգտագործելով նվազագույն միջոցներ և ապացուցելով, որ տաղանդը և ջանասիրությունը ստեղծագործելու համար պահանջվող ամենակարևոր հատկանիշներն են:
Այսպես, 22-ամյա ճապոնացի նկարիչ Կոհեյ Օմորին մատիտներով այնպիսի անհավանական հիպերռեալիստական աշխատանքներ է ստեղծում, որ դիտողը չի կարողանում տարբերել դրանք լուսանկարներից:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ Օկայամայում բնակվող նկարիչն ավելի քան 200 ժամ է ծախսում յուրաքանչյուր նախագիծ ավարտին հասցնելու համար:
Նշվում է, որ սոցցանցերում վարպետի աշխատանքներին հետևող օգտատերերն այնքան են հիանում նրա տաղանդով, որ «խելագար հանճար» և «աննորմալ» են անվանում նրան:






















