Գերմանացի նկարիչը շենքերի պատերը «վերանորոգում է» Lego-ի օգնությամբ (լուսանկարներ)
Գերմանացի նկարիչ Յան Ֆորմանը վերջին 10 տարվա ընթացքում ճանապարհորդում է ողջ աշխարհով և վերանորոգում է վնասված շենքերը «Լեգոյի» բազմագույն մասնիկների օգնությամբ:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, երիտասարդ արվեստագետը համացանցի օգնությամբ մարդկանց կոչ է անում հետևել իր օրինակին: Ֆորմանն արդեն վերանորոգել է տարբեր շենքերի պատեր Եվրոպայի, Կենտրոնական Ամերիկայի, Ասիայի և ԱՄՆ-ի 40 քաղաքում:
Մարդկանց մի մասը գերմանացու աշխատանքները դիտարկում է որպես դեկորատիվ արվեստի դրսևորում, մյուսներն էլ այն ընկալում են որպես նախատինք՝ ուղղված տվյալ շինության սեփականատիրոջը: Համենայն դեպս, որոշ վայրերում նրա «վերանորոգած» հատվածները հետագայում փոխարինվել են իրական աղյուսներով:














