Լուվրի թանգարանը խնդրել է ֆրանսիացիներին 10 մլն եվրոյով գնել հազվագյուտ գլուխգործոցներից մեկը

23:25 • 08.11.17

Ամենահայտնի ֆրանսիական թանգարանը դիմել է երկրի բնակիչներին՝ խնդրելով օգնել ձեռք բերելու հազվագյուտ ցուցանմուշներից մեկը:

Ինչպես գրում է Euromag-ը, Լուվրի ղեկավարությունը հույսը դրել է ֆրանսիացիների առատաձեռնության վրա Ֆրանցիսկ I-ի ժամագիրքը ձեռք բերելու հարցում: Ցուցանմուշը գնահատվում է 10 մլն եվրո: ֆրանսիական վերածննդի ժամանակաշրջանի գլուխգործոցը վաճառքի է հանել Լոնդոնում բնակվող մասնավոր կոլեկցիոները:

Թանգարանի ղեկավարի խոսքով՝ գումարը, որը կոլեկցիոները պահանջում է 1538-ին Ֆրանցիսկ I-ի կողմից ձեռք բերված թանկարժեք իրի համար, աննախադեպ է ինչպես ֆրանսիական, այնպես էլ արտասահմանյան թանգարանների համար: Իրականում գրքի արժեքը երկու անգամ գերազանցում է Լուվրի տարեկան բյուջեն, որն անցյալ տարի կազմել է 5.2 մլն եվրո:

 

 

Լուվրի թանգարանը խնդրել է ֆրանսիացիներին 10 մլն եվրոյով գնել հազվագյուտ գլուխգործոցներից մեկը