Երգչուհին Մետրոպոլիտեն օպերայի պատմության մեջ ամենաբարձր նոտան է վերցրել (տեսանյութ)

13:50 • 08.11.17

Օպերային երգչուհի Օդրի Լունան, որը մասնակցում է Թոմաս Ադեսի նոր «Կործանող հրեշտակ» օպերայի բեմադրությանը, կարողացել է վերցնել հեղինակավոր Մետրոպոլիտեն օպերայի 137-ամյա պատմության մեջ ամենաբարձր նոտան:

Ինչպես նշում է New York Times-ը, նոտան վայրկյանից էլ կարճ է տևում ու գրեթե անորսալի է 2 ժամանոց օպերայում: Այնուհանդերձ՝ այն օգնել է հայտնի սոպրանո Լունային յուրատեսակ ռեկորդ սահմանել Մետրոպոլիտեն օպերայում:

Հայտնի է, որ ավելի վաղ Օդրի Լունան արժանացել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն օպերային ձայնագրության համար:

Հավելենք, որ Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ի առաջատար օպերային թատրոնն է: Այն հաճախ կրճատ անվանում են «Մետ»։ Թատրոնն աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է: Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է, որը գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Երգչուհին Մետրոպոլիտեն օպերայի պատմության մեջ ամենաբարձր նոտան է վերցրել (տեսանյութ)