Եվս 5 կին Ռոման Պոլանսկուն մեղադրել է սեռական բռնության համար. նրանցից մեկի պնդմամբ՝ բռնության ժամանակ ինքը 9 տարեկան է եղել

13:18 • 08.11.17

Եվս 5 կին հրապարակայնորեն մեղադրանք է հնչեցրել համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու դեմ՝ նրան մեղադրելով սեռական բռնության համար:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 84-ամյա Պոլանսկին նախկինում դատապարտվել է անչափահաս աղջկա բռնաբարության համար: 1977թ. Պոլանսկին միտումնավոր ալկոհոլ ու թմրանյութեր է տվել 13-ամյա ֆոտոմոդել Սամանթա Գեյմերին ու դերասան Ջեք Նիքոլսոնի հոլիվուդյան առանձնատանը նրան բռնաբարել: Դրանից հետո Պոլանսկին ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա է փախել՝ ճաղերի հետևում չհայտնվելու համար:

Տուժած կանանց խոսքով՝ ռեժիսորն իրենց փորձել է բռնաբարել 1960-70-ական թվականներին, երբ դեռևս դատարանի առաջ չէր կանգնել:

Նորահայտ «զոհերը», որոնց անունները չեն հրապարակվել, իրենց պատմությունները պատմել են imetpolanski.com կայքում: Կանանցից մեկի պնդմամբ՝ Պոլանսկին փորձել է իրեն բռնաբարել, երբ ինքն ընդամենը 9-ամյա երեխա էր, իսկ ռեժիսորը՝ 39 տարեկան:

Մեկ այլ կնոջ պատմելով՝ Պոլանսկին անընդհատ ձեռք է տվել իր սեռական օրգաններին, երբ նրանք իր ծնողների ու մի շարք հայտնի դերասանների հետ նստած են եղել մի սեղանի շուրջ: Այդ ժամանակ տուժողը եղել է 15 տարեկան:

The Daily Mail-ը նկատում է, որ այժմ Պոլանսկու դեմ սեռական բռնության մեղադրանք ներկայացրած կանանց թիվը հասել է 10-ի: Նրանց մեծ մասը սեռական բռնության ենթարկվելու ժամանակ անչափահաս է եղել:

 

One of the women claims Polanski, 84, molested her under the dinner table during a dinner party in Gstaad in 1976 while her parents were present. Polanski is pictured in the Swiss town last month. His alleged victim says it is a 'sanctuary' for well-known pedophiles 

Polanski in 1976 aged 43, when he is alleged to have attacked two underage girls 

Some of the alleged attacks happened in 1969, the same year in which Polanski married Sharon Tate. She was murdered by members of the Charles Manson family later that year. It is not known if her death preceded Polanski's alleged attacks on young girls 

Եվս 5 կին Ռոման Պոլանսկուն մեղադրել է սեռական բռնության համար. նրանցից մեկի պնդմամբ՝ բռնության ժամանակ ինքը 9 տարեկան է եղել