«Մատանիների տիրակալը» ցանկանում են սերիալի վերածել
Անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» ֆանտաստիկ ժանրի եռագրությունը ցանկանում են վերածել սերիալի, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Amazon, Netflix և HBO ընկերություններն այժմ բանակցում են Թոլքինի ընտանիքի, ինչպես նաև Warner Bros. կինոընկերության հետ՝ «Մատանիների տիրակալը» սերիալի վերածելու իրավունքը ստանալու համար:
Նշվում է, որ Թոլքինի ընտանիքն ու Warner Bros.-ը կարող են 250 մլն դոլար ստանալ այս գործարքից:
Amazon ընկերության գործադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը ներկայում համարվում է աշխարհում ամենահարուստ մարդը, հայտարարել է, որ անձամբ է մասնակցելու սերիալի նկարահանման իրավունքի համար բանակցություններին:
Հայտնի է, որ Ջոն Թոլքինը մահացել է 1973թ.՝ 81 տարեկանում: 1969թ. նա 100.000 ֆունտ ստերլինգով վաճառել է իր գրքերի հեղինակային իրավունքները: Ավելի ուշ Հոլիվուդում նրա գրքերի հիման վրա նկարահանված «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում հավաքել են միլիարդավոր դոլարներ:










