Գերմանիայում մահացել է «Բոնդի ընկերուհի» Կարին Դորը

14:22 • 09.11.17

Գերմանիայում 79 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Կարին Դորը, որը հայտնի է Լյուիս Գիլբերտի «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմում գործակալ Ջեյմս Բոնդի ընկերուհու դերով: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ինչպես նշել է դերասանուհու որդին, նա մահացել է Մյունխենի ծերանոցներից մեկում:

Բացի Բոնդի ընկերուհու հանրահայտ դերից, Դորը նկարահանվել է նաև Ալֆրեդ Հիչքոքի և Հարալդ Ռայնլի ֆիլմերում, ինչպես նաև «Պահանջվում է գող», «Երկաթե կողմ» և «ՀԴԲ» սերիալներում:

Գերմանիայում մահացել է «Բոնդի ընկերուհի» Կարին Դորը