Մահացել է հայտնի ամերիկացի երգիչ, դերասան Դևիդ Քեսիդին
Վաթսունյոթ տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ամերիկացի երգիչ, դերասան Դևիդ Քեսիդին, հայտնում է TMZ-ն: Աստղի մահվան տեղեկությունը հաստատել է նրա անձնական ներկայացուցիչ Ջոաննա Գեֆենը:
Հայտնի է, որ վերջերս Քեսիդին հոսպիտալացվել էր Ֆլորիդա նահանգում՝ օրգանների ֆունկցիոնալ անբավարարության ախտանիշով:
«Քեսիդին մահացել է՝ հարազատներով շրջապատված: Նա ազատվեց ցավից, որը երկար տարիներ տանջում էր իրեն: Շնորհակալ ենք ձեզ տարիներ շարունակ նրան ցուցաբերած աջակցության համար»,-ասել է Գեֆենը:
Քեսիդին ճանաչման գագաթնակետին է հասել 1970-ական թվականներին՝ նկարահանվելով «Փարթրիջների ընտանիքը» սերիալում: Բացի այդ, նա հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են «I Think I Love You», «Come On Get Happy» և «Doesn't Somebody Want to Be Wanted»: Իր կարիերայի ընթացքում երգիչը վաճառել է միլիոնավոր ձայնասկավառակներ:










