Ֆրանսիայում XII դարի եզակի գանձ է հայտնաբերվել
Ֆրանսիական Կլյունի քաղաքում գտնվող աբբայության տարածքում իրականացված պեղումների ժամանակ եզակի միջնադարյան ժառանգություն է հայտնաբերվել, որն իրենից ներկայացնում է 12-րդ դարին պատկանող ավելի քան 2000 ոսկեդրամ:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, Լիոնի համալսարանի գիտնականները պնդում են, որ նման գտածոները չափազանց հազվագյուտ են: Մետաղադրամներից շատերը հատվել են հենց աբբայությունում: Հնագետները նաև 21 մուսուլմանական դինար և թանկարժեք քարերով մատանի են հայտնաբերել
Այժմ հետազոտողները պետք է պարզեն, թե ով է հայտնաբերված գանձի սեփականատերը: Գիտնականների խոսքով՝ ամենայն հավանականությամբ այն 1 մարդու է պատկանել, քանի որ այն չափազանց փոքր կարողություն է, որպեսզի աբբայության սեփականություն լինի:










