Մահացել է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի դերասանը
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կյանքից հեռացել է խորհրդային և ռուս դերասան Նիկոլայ Գոդովիկովը:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով դերասանի ընկերներին: «Ցավոք, նա արդեն չկա», - ասել է ընկերներից մեկը:
68-ամյա դերասանի մահվան պատճառը դեռևս չի հաղորդվում: Հայտնի է, որ նա քաղցկեղով էր հիվանդ:
Նիկոլայ Գոդովիկովը ծնվել է 1950 թվականին: Առավել հայտնի է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում (1970) Պետրուխայի դերակատարմամբ:










