Կաննի կինոփառատոնը վերջ կտա տասնամյակների պատմություն ունեցող ավանդույթներին

12:09 • 23.11.17

Հեղինակավոր Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները մտադիր են մի շարք նորամուծություններ անել ու հաջորդ տարվանից վերջ տալ գլխավոր մրցանակը՝ «Արմավենու ոսկյա ճյուղը» կիրակի օրը հանձնելու՝ տասնամյակների պատմություն ունեցող ավանդույթին: Ըստ այդմ՝ գլխավոր մրցանակն այսուհետ կշնորհվի շաբաթ օրը:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին հայտնել է կինոփառատոնի նախագահ Պիեռ Լոսկուռը:

«Կինոփառատոնի պատմության մեջ նոր փուլ է սկսվում»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ փոփոխությունը թարմ շունչ կհաղորդի նշանակալի  մշակությաին միջոցառմանը:

Հայտնի է, որ Կաննի 71-րդ կինոփառատոնը մեկնարկելու է մայիսի 8-ին՝ երեքշաբթի, ինչը ևս նորարարություն է, քանի որ այն ավանդաբար մեկնարկում էր չորեքշաբթի:

 

 

Կաննի կինոփառատոնը վերջ կտա տասնամյակների պատմություն ունեցող ավանդույթներին