Sia-ի սուրբծննդյան տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

20:47 • 23.11.17

Ավստրալացի երգչուհի Sia-ն սուրբծննդյան տեսահոլովակ է ներկայացրել Santa's Coming For Us երգի հիման վրա:

Ինչպես գրում է Корреспондент-ը, տեսահոլովակը մի քանի ժամում 800 000 դիտում է ունեցել երգչուհու յութուբյան ալիքում:

Այս ստեղծագործությունը կընդգրկվի Sia-ի ապագա ալբոմում, որը կկոչվի Everyday Is Christmas: Այն կներառի սուրբծննդյան և տոնական երգեր, որոնք հեղինակել է երգչուհին պրոդյուսեր Գրեգ Կերստինի հետ միասին:

Ավստրալուհին, ով երգում և երգեր է գրում, հինգ անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակին, որոնցից 4-ը Chandelier ստեղծագործության համար:

 

Sia-ի սուրբծննդյան տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)