Ստեղծագործական Հայաստան-2017. հայկական մտավոր կապիտալի հետքով /Ա մաս/
Tert.am-ը սկսում է տարեվերջյան «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծը: Հիշեցնենք, որ նախորդ տարի մեր գրավոր հարցախույզին մասնակցեց թիրախային 15 ընտրախավի շուրջ 300 ներկայացուցիչ՝ գրողներ, քաղաքական, թատերական և կինոգործիչներ, լրագրողներ, մեդիագործիչներ, ժամանակակից արվեստի հայտնի դեմքեր, գրականագետներ և փորձագետներ, նախարարներ, փաստաբաններ, տեղեկատվական ու կրթական տեխնոլոգներ, երաժիշտներ և օպերայի աստղեր: Այս մեդիապլատֆորմը յուրօրինակ լյուստրացիա էր, որի շնորհիվ մեր ընթերցողներն առերեսվեցին տարվա ընթացքում ստեղծված իրական արժեքների հետ, ստացան հարյուրավոր հրաշալի գրքերի, ֆիլմերի, լրագրողական ստեղծագործությունների հղումներով կազմված վիրտուալ եզակի շտեմարան:
Կարելի էր, իհարկե, այս տարի էլ չհեռանալ նախագծի բովանդակությունից և նույնությամբ կրկնել հաջողված փորձը՝ ներկայացնելով տարվա «Համբուրգյան հաշիվը»՝ բավարարվելով բաց քվեարկությամբ, ազնիվ մրցակցությամբ հաղթած ստեղծագործությունների հրապարակմամբ:
Բայց այս տարի «Ստեղծագործական Հայաստան» նախագիծը մի նոր քայլ է անում՝ փորձելով դառնալ այն մեդիահարթակը, որը հավակնում է հավաքագրել համահայկական մտավոր կապիտալը: Մեր առաջադրած 7 հարցերի միջոցով մենք ցանկանում ենք ծավալել մասնագիտական զրույցների շարք՝ ստվերելով մեզանում արդեն քրոնիկ դարձած սիրողական բանավեճերն ու քննարկումները, որոնք, ուղղակի, փոշիացնում և այլասերում են գլխավոր հարցերը: Իսկ մասնագիտական միտքը ամենաարժեքավոր ռեսուրսն է, որի հավաքագրումն ու գործադրումը կարող է, ուղղակի, հրաշքներ գործել: Եվ այսպես, մեր հարթակի առաջին մասնագիտական եռյակը՝ հայտնի փաստաբան Նորայր Նորիկյան, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյան, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյան:
1. Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը /գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Հրանտ Բագրատյան- 3,5-4:
Նորայր Նորիկյան- Իմ մասնագիտության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը շատ ակտիվ ու բազմաբեղուն է՝ հաշվի առնելով, որ իրավաստեղծ ու իրավակիրառ գործունեությունը բացառիկ կարևորություն և նշանակություն ունի հասարակական հարաբերությունների կարգավորման առումով:
Բայց մեկ բան է իրավաստեղծ գործունեությունը, բոլորովին այլ բան՝ դրա կիրառումը:
Այո՛, մեր երկրում ստեղծվում են նաև լավ օրենքներ, բայց դրանք հաճախ կա՛մ չեն կիրառվում, կա՛մ վատ են կիրառվում, որի արդյունքում ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում այդ օրենքների առկայությունը:
Երբ մարդը ոսկե գդալով ճաշ ուտելիս այն թափում է սպիտակ վերնաշապիկի վրա և ամբողջովին փչացնում ու կեղտոտում այն, այլևս որևէ մեկի համար գրոշի արժեք չունի, որ նրա ձեռքին ոսկե գդալ էր:
Հետևաբար, մեր ոլորտում վարվող քաղաքականությունը երկու երես ունի՝ մեկը քիչ թե շատ մաքուր, մյուսը՝ փնթի ու ոչ խնամված: Ուստի այս պայմաններում, եթե բալային համակարգով գնահատենք տարվող պետական քաղաքականությունն, ապա պետության իրավաստեղծ գործունեությունը կգնահատենք 7, իսկ իրավակիրառ գործունեությունը 4-ից ցածր, ավելի ճիշտ՝ 3-ից հանած:
Արամ Փախչանյան- 7,5:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Հրանտ Բագրատյան- Արհեստավարժության և ազնվության պակասը։ Ցանկացած լուրջ միտք գռեհկացվում է և ասվում՝ ճիշտ եք, բայց Հայաստանի համար շուտ է։
Նորայր Նորիկյան- Հասարակության կարծրացած մտածողությունը: Հանե՛ք մարդկանց այդ ժանգի միջից, և պետությունը, հասարակությունը կսկսի նորովի շնչել, մենք կունենանք որակապես այլ պետություն ու հասարակություն:
Անկեղծ լինենք, հասարակությունը թերահավատ է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ հասկացության ու փիլիսոփայության նկատմամբ:
Շատերն իսկապես չեն ցանկանում պայքարել իրենց իրավունքների համար՝ մի մասը, որ ծանոթ չէ դրանց, մյուս մասը, որ չի հավատում, որ հնարավոր է պայքարելու արդյունքում հաջողության հասնել, մի մասն էլ, որ թքած ունի ամեն ինչի վրա:
Ահա այսպիսի մտածողությունն է, որ կասեցնում է մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգում հնարավոր բեկում մտցնելը: Սա՛ է պետք փոխել, որ փոխվի պետությունն ու քաղաքացին:
Արամ Փախչանյան- Ամենաբարդ խնդիրը կրթության ոլորտի ընկալումն է հանրության կողմից։ Չկա ձեւավորված եւ իրատեսական հանրային պահանջ, եւ քանի որ հանրության համար ոլորտի գործունեության նպատակներն անորոշ են, չկա համընդհանուր, համակարգված եւ նպատակաուղղված զարգացում, վերահսկողությունը ձեւական բնույթ է կրում, լուծումների հիմնական մասը ռազմավարական չեն։ Մենք, որպես ազգ, պիտի վերագիտակցենք կրթության ծայրահեղ կարեւորությունը, եւ ներկայիս խնդիրների լուծումներն ոչ թե պետական կառավարման դաշտում են գտնվում, այլ հանրային դաշտում։
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Հրանտ Բագրատյան- Մասնագետներ կան, բայց նրանք էլիտայում չեն։ Դրա համար նրանք հարթակ չունեն։ Գործող հարթակներում գերակշռում է էլիտան, որի մասնագիտական պատրաստվածությունը սիրողական է։
Նորայր Նորիկյան- Համաձա՛յն եմ: Ցանկացած ոք, ով որոշակի սոցիալական դիրք ունի, հարգում է իր մասնագիտությունը և տիրապետում այն, պարտավոր է իր վարքագծով չափորոշիչ սահմանել, որ ուղենիշային լինի բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են մասնագիտական նույն տիրույթում: Բայց ինչպես միշտ, այստեղ նույնպես հաճախ հաղթում է միջակությունը, որի պայմաններում իրատեսական չէ մասնագիտական էլիտայի ձևավորումը:
Իմ կարծիքով, մասնագիտական խնդիրները փոշիացվում են դրանց նկատմամբ ցուցաբերվող դիլետանտության հետևանքով, քանի որ, երբ ասելիք չկա, մասնագիտական կարծիք ու համոզմունք չկա, բանավեճ չկա, միշտ առաջ է գալիս խնդիրն անլրջացնելու, փչացնելու և վարկաբեկելու մղումը:
Բայց ես լավատես եմ, վստա՛հ եմ, որ ժամանակի ընթացքում կձևավորվի մասնագիտական ընտրախավ, որի գոյության պայմաններում դիլետանտներն ու միջակությունը դուրս կմղվի առաջին գծից, որից, վերջին հաշվով, շահած դուրս կգան բոլորը:
Արամ Փախչանյան- Համաձայն եմ՝ այն նույն վերապահումով, որին անդրադարձա նախորդ հարցին պատասխանելիս։ Եթե լինի հանրության պահանջը եւ կրթության ընթացքի հանրության ճիշտ տնօրինումը, մնացածը պիտի արդեն ձեւավորի մասնագիտական կրթական համայնքը։ Պիտի պայքարի իր նկատմամբ վստահություն ապահովելու համար, ինքնուրույն հսկի եւ ապահովի կրթության որակը և լինի զարգացման անընդհատ գործընթացի մեջ։
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Հրանտ Բագրատյան- Never give up. Ապակենտրոնացնել կառավարումը, գիտությունը, քաղաքականությունը։
Նորայր Նորիկյան- Ամեն մի անարդար դատական ակտ ինձ համար դառը դաս է, մանավանդ երբ այդ գործի ընթացքում բառիս բուն իմաստով տառապել ես ամիսներ, անգամ տարիներ շարունակ:
Ես տեսել եմ դողդողացող ձեռքերով վճիռ հրապարակող դատավոր ու ամաչել եմ, տեսել եմ բառիս բուն իմաստով մեռնող մարդուն քրեակատարողական հիմնարկ «ուղարկող» դատավոր ու ամաչել եմ…
Բայց բոլոր դեպքերում ցանկացած փակուղային վիճակից դուրս գալու շանս կա: Ինքս գնալով համոզվում եմ, որ փաստաբանությունն ապագայի մասնագիտություն է: Այժմ այս ոլորտում որոնումների և պրպտումների ժամանակաշրջան է:
Մարդիկ փորձում են կայանալ ու ինքնահաստատվել: Ես այն համոզմանն եմ, որ փաստաբանությունը դա իրավաբանի ամենաբարձր աստիճանն է, բարձրակետը, քանի որ առավել մեծ կարգավիճակ մեր ոլորտում, քան ստանձնել ու կրել մարդու իրավունքների պաշտպանի առաքելություն, դժվար եմ պատկերացնում, որ լինի և գտնվի դրանից ավելի բարձունքում, ուստի դրան համարժեք էլ պետք է ձևավորվի ու կայանա փաստաբանության ինստիտուտը:
Ուղղակի, փաստաբանությանը չի կարելի տեղավորել օղակի մեջ ու արհեստականորեն սահմանափակել նրա գործառույթների շրջանակը: Իրավունքի պաշտպանության փիլիսոփայությունն, որի կրողներն իրական փաստաբաններն են, չպետք է կախված լինի որևէ մեկի պատկերացումներից, անկախ նրանից, թե ով է այդ մարդը:
Իմ պատկերացմամբ ցանկացած նորարարական գաղափարի կենսագործման համար դրան համարժեք հարթակներ ու միջոցներ են անհրաժեշտ: Վստահ եմ, ժամանակի ընթացքում կստեղծվեն այդ հարթակներն, որտեղ փաստաբանությունը կկանգնի առաջին շարքերում:
Արամ Փախչանյան- Կարծում եմ, իմ դասը ես դեռ ստանում եմ եւ այն հարատեւ է լինելու՝ այդ դասն ամեն օր բերում է քաղցր եւ դառը պահեր։ Արդի կրթությունը շատ փոփոխական եւ արագ զարգացումներ ապրող ոլորտ է, որտեղ այլեւս հնարավոր չէ առաջնորդվել կարծրատիպերով։ Սխալներն անխուսափելի են, դրանք զարգացման բաղկացուցիչ մասն են։ Դպրոցները եւ համալսարանները պիտի ձեւավորեն միջավայր, ուր այլեւս չկան անսխալական՝ բրոնզե կեցվածք ունեցող հեղինակություններ, միջավայր, որը բաց է քննարկումների եւ տեսակետների համար, ուր կարեւորվում են ոչ միայն գիտելիքներն, այն նաեւ արժեքները, մարդկային հատկանիշները, միջմարդկային հարաբերությունները։ Կրթությունը պիտի վերածվի կյանքի ոճի, տարածվի մեր ամբողջ կյանքի վրա։
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Հրանտ Բագրատյան- Միանշանակ պատրաստ եմ։ Ես հարուստ չեմ, բայց աղքատ էլ չեմ։ Երբեք անձնական բիզնես չեմ ունեցել։ Եկամուտներիս հիմնական մասն աշխատավարձիցս է, որը բարձր է լինում/երբեմն՝ շատ բարձր/: Ուրեմն՝ հարաբերականորեն անկախ եմ։ Ինչպիսին կլինեի, եթե բիզնեսմեն լինեի։ Չգիտեմ։ Եկեք գլուխ չգովեմ։
Նորայր Նորիկյան- Իսկապես բարդ հարց է, բայց ես կցանկանամ լրիվ անկեղծ լինել: Մեզանից յուրաքանչյուրն, ով այսօր ապրում և ստեղծագործում է այսպիսի պայմաններում, ամեն օր յուրովի ինչ-որ բան իրենից ու իր ընտանիքից զոհում է հանուն Հայաստանի:
Այդուհանդերձ, ես ճիշտ հակառակ պատկերացումն ունեմ այս հարցի վերաբերյալ: Հանուն Հայաստանի ո՛չ թե պետք է զրկվել ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից ու ՛՛սովից՛՛ մեռնել, այլ ճիշտ հակառակը՝ հանուն Հայաստանի պետք է ամեն ինչ անել՝ բարեկեցիկ ու արժանապատվորեն ապրելու համար: Վերջին հաշվով, Հայաստանը նախևառաջ Հայաստանի քաղաքացին է, նրա հասարակությունը: Եթե այդ քաղաքացին «սոված» է, նա ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին, կամ Հայաստանի ո՞ր օգուտի մասին կարող է խոսք գնալ: Այդ «սոված» քաղաքացին թողնում ու գնում է Հայաստանից, և նա որևէ օգուտ չի կարող տալ Հայաստանին:
Արամ Փախչանյան- Չեմ պատկերացնում, ինչու պիտի ինձ մի բանից զրկեմ Հայաստանին օգուտ տալու համար, եթե միայն չխոսենք բարերարությունից եւ համայնքայնությունից, որոնք վաղուց արդեն իմ կյանքի բաղադրիչ մասն են։ Կարծում եմ, Հայաստանն այն ժամանակ ոտքի կկանգնի, երբ մենք բոլորս սովորենք հրաժարվել մեզ համար իրական արժեք չպարունակող բարիքներից հանուն հանրային շահի։ Թե որքանով այդ զրկանքը կլինի մասնագիտական, իմ կարծիքով, այնքան էլ կարեւոր չէ։ Մասնագիտությունից կառչած չեմ՝ կյանքումս փոխել եմ մի քանի մասնագիտություն եւ պատրաստ եմ զբաղվել մի այլ բանով ապագայում։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Հրանտ Բագրատյան- Այո։ Ինտենսիվ աշխատում եմ նոր գրքիս վրա՝ այն կլինի ցիկլային զարգացման, կենտրոնացման ու ապակենտրոնացման, ու դրանց մեգատնտեսական դրսևորման մասին՝ համաշխարհային կարևորագույն տնտեսական քաղաքակրթություններում։ 1999-ին հրատարակված «Հասարակությունը և պետությունը» լուրջ ընդունելություն գտավ։ Հիմա, երբ նայում եմ Գ.Կլարկի, Ա.Դիտոնի, Բ.Միլանովիչի, Պ.Կրուգմանի, Դ.Աճեմօղլուի և Ջ.Ռոբինսոնի գրքերը, որոնք գրվել և տպագրվել են «Հասարակությունը և պետությունը» աշխատությունից հետո, էլ ավելի եմ կարևորում պետական ինստիտուտների էվոլյուցիայի ցիկլային բնույթը։ Նոր գրքում այդ ամենը կքննարկվի մեգաէկոնոմիկական տարածքում։
Նորայր Նորիկյան- Ս.թ սեպտեմբեր ամսին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտակրթական միջազգային կենտրոնի» «ԿԱՃԱՌ» գիտական տարեգրքում հրապարակվեց իմ՝ «Ռազմական օմբուդսմենի ինստիտուտն՝ որպես զինված ուժերի մարտունակության գրավական /կամ ինչու՞ է անհրաժեշտ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը/» վերնագրով գիտական հոդվածն, որում արծարծվում է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը՝ համարելով, որ այն հանդիսանում է զինված ուժերի մարտունակության կարևորագույն գրավականներից մեկը:
Գոնե իմ համոզմամբ, զինված ուժերում մարդու իրավունքների արմատավորումն ու դրա լիարժեք ապահովումն իր լրջագույն ազդեցությունը կունենա զինված ուժերի բարոյահոգեբանական, մարտունակության ու կարգապահության ամրապնդման վրա:
Այս առումով, կարծում եմ, որ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ուղղակի ներդնումը կարող է անկյունաքարային նշանակություն ունենալ:
Ինչ վերաբերում է 2017թ. ինչպիսի մարդ լինելու և ինքս ինձ դուր գալու հարցին, գոնե իմ ներսում ինքս ինձ հետ մշտապես բանավեճի մեջ եմ, որ կարող էի ավելին անել: Բոլոր դեպքերում, ես 2017թ-ին ավելի լավն էի, քան 2016թ-ին, բայց իմ խնդիրը դա չէ, ես ուզում եմ ավելի լավը լինել 2018թ-ին:
Արամ Փախչանյան- Ես երբեք չեմ գնահատում ինձ որպես մարդ՝ միշտ անդրադառնում եմ իմ արածներին։ Նմանապես, փորձում եմ զերծ մնալ այլ մարդկանց դատելուց։ Ես հպարտանալու հիմք չունեմ՝ սովորական տարի էր, արեցի ինչ կարողացա, շատ բաներ չհասցրեցի, դրանք մնացին հաջորդ տարվան։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Հրանտ Բագրատյան- Բոլորին ուզում եմ ասել. խոսելու փոխարեն եկեք ու բնակվեք Արցախում, Հայաստանի ու Արցախի միջև ընկած մեր Հայրենիքում՝ Հայաստանում։ Արցախի հիմնախնդիրը միջազգային իրավունքի տեսակետից , բացի ինքնորոշման, ուժի չկիրառման սկզբունքներից, նաև ժողովուրդների վերամիավորման ու հայրենադարձության սկզբունքի կիրառման խնդիր է։
Նորայր Նորիկյան-Կպատմեի իմ Երազի Հայաստանի մասին՝ սիրո՛վ, հպարտությա՛մբ, առանց տրտնջալու ու մուրալու, համոզմունքով, որ այդ Հայաստանի քաղաքացին բոլոր ժամանակների ամենաիրավատեր քաղաքացին է լինելու՝ դրա բոլոր դրսևորումներով հանդերձ, որ այդ քաղաքացին ապրելու է ամենաարժանապատիվ ու բարեկեցիկ Հայաստանում, որ Հայաստանն այլևս որևէ ձևով պարտվելու իրավունք չունի:
Բայց այդ Հայաստանին հասնելու համար մաքառել և օրնիբուն աշխատել է պետք՝ հույսը դնելով բացառապես սեփական ուժերի վրա:
Արամ Փախչանյան- Կասեի, որ մեզ միավորում է եւ մեր ազգի գոյությանն իմաստ է տալիս մեր հայրենիքը։ Մենք հայերի շատ եւ շատ սերունդներից երջանիկ ենք՝ իրենք դարեր ի վեր մատնված էին բռնատիրության եւ պանդխտության, իսկ մենք ձեռք ենք բերել անկախ Հայաստան։ Մեզանից ամեն մեկը պիտի օր եւ գիշեր մտածի, թե ինչով է աջակցելու հայրենիքի կայացմանը։ Չսպասի, որ մի ուրիշն իր փոխարեն ամեն բան անի, չսպասի, որ նպաստավոր պայմաններ կստեղծվեն, այլ հարցնի իրեն՝ եթե ոչ ես, ապա ո՞վ։ Եվ որոշումներ կայացնի
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»