Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից 2.5 տարեկան երեխա է ընկել. նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց
Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից 2.5 տարեկան երեխային տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Նրա խոսքով՝ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է:
«Մեզ մոտ բերվել է ծանր պոլիտրավմայով, ավելի արտահայտված գանգուղեղային տրամվայով, աջ արմնկային ոսկրի բաց կոտրվածքով, մարմնի տարբեր մասերի սալջարդով: Հետագայում ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առկա են գանգի ոսկրերի բազմաթիվ կոտրվածներ, այսինքն՝ ուղեղանյութը սեղմված է, ներքին արյունահոսության նշաններ դեռ չկային, բայց միզասեռական օրգաններում խնդիր կար, նաև արյունահոսություն էր»,- ներկայացրեց Կուրղինյանը:
Բժիշկը նշեց, որ երեխայի շնչառությունը ապարատներով է ապահովվում, ծայրահեղ ծանր, տերմինալ վիճակում է:










