Էլիզաբեթ II թագուհու ամուսինը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Էդինբուրգի դուքսը դուրս է գրվել հիվանդանոցից՝ ազդոսկրի բարեհաջող վիրահատությունից հետո: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է Բուքինգհեմյան պալատը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, 96-ամյա արքայազն Ֆիլիպն ապրիլի 3-ից գտնվել է Լոնդոնի Էդուարդ VII-ի անվան հիվանդանոցում, որտեղ նախապես ծրագրված վիրահատական միջամտության է ենթարկվել:
Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ հիվանդանոցից դուրս գալուն պես արքայազնը, որն ապաքինումը կշարունակի Վինդզորում, շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին «լավ մաղթանքների» համար:
Նախօրեին հաղորդվում էր, որ դուքսի դուստրը՝ արքայադուստր Աննան այցելել է նրան հիվանդանոցում և ասել էր, որ վերջինս «լավ վիճակում» է գտնվում:










